Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ»

Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ»
20.07.2018 | 11:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Գրատուն էին այցելել նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նիկոլ Փաշինյանը շրջեց գրատանը, ծանոթացավ գրքերին: Վարչապետը կարևորեց հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը:

«Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի նաև երիտասարդների շրջանում ընթերացանության նկատմամբ հետաքրքրության աճին: Իհարկե, ընթերցում եմ նաև ժամանակակից հայկական գրականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ անպայման գրատնից գրքեր կգնի:

Դիտվել է՝ 5450

Մեկնաբանություններ